13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ChatGPT-ն այլևս հին ծրագիր է. Google-ը նոր ԱԲ ծրագիր ունի /Տեսանյութ/

Արհեստական բանականության ծրագրերի մրցավազքը շարունակվում է:

Տեխնոլոգիական հսկաներից ամերիկյան Google ընկերությունն արհեստական բանականության չաթբոտերի մրցակցության ոլորտում լուրջ քայլ է արել՝ ներկայացնելով ChatGPT-ին գերազանցող արհեստական բանականության ծրագիր:

Daily Mail-ի տվյալներով և Google-ի պնդմամբ՝ այն ամենահզոր արհեստական բանականության ծրագիրն է և կոչվում է Gemini:

Gemini-ն ChatGPT-ին գերազանցում է ճանաչողական թեստերի մեծ մասում:

Բոտը կարող է օգտատերերին ասել, թե երբ և ինչպես պատրաստել ձվածեղ, առաջարկել թղթե ինքնաթիռի լավագույն դիզայնը կամ օգնել ֆուտբոլիստին բարելավել իր հմտությունները։

Բայց այն հատկապես հմուտ է մաթեմատիկայի և ֆիզիկայի մեջ, ինչը հույս է ներշնչում, որ ծրագիրը կարող է հանգեցնել գիտական բեկումների, որոնք կբարելավեն մարդկանց կյանքը:

Gemini «բազմամոդալ» է, ինչը նշանակում է, որ հասկանում է ոչ միայն տեքստը, այլև պատկերները, տեսանյութերը, ձայնը և ծածկագիրը՝ բոլորը միաժամանակ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ