09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ճապոնիայում ափ են նետվել հարյուր հազարավոր ձկներ /Տեսանյութ/

Ճապոնիայում հարյուր հազարավոր ձկներ ափ են նետվել:

Սակայն կատարվածի պատճառներն անհայտ են՝

շարքային քաղաքացիները որպես պատճառ նշում են «Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ջրի վերջին բացթողումը,

գիտնականները՝ բնական գործընթացները, ջերմաստիճանի փոփոխություններն ու միգրացիան։

Վերցվել են փորձանմուշներ ջրից, ուտելիքի մնացորդներից, շրջակա միջավայրից:

Մասնագետների դիտարկմամբ՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում ճառագայթման մակարդակը եղել է նորմայի սահմաններում:

News.ru-ի տվյալներով՝ լողափի 1,5 կիլոմետրն այժմ ծածկված է մի քանի տոննա սարդիններով և սկումբրիաներով։

Նախաձեռնող ճապոնացիներն արդեն հասցրել են համալրել իրենց պաշարները դեռ կենդանի ձկներով, սակայն պարզ չէ, թե ինչ անել մնացածի հետ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ