12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են. Փաստ

Անցած տարի ամռանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում այցելել էր նաև սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի մանկական զարգացման կենտրոն, շրջել էր կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին:

Այս կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Սակայն, «Փաստ» թերթը ահազանգեր է ստացել Սյունիքից, որ Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել:

Թերթին դիմած քաղաքացիները ափսոսանքով նշում էին, որ այդ կենտրոնի ստեղծման համար բավական լուրջ գումարներ են ծախսվել, այն իրոք համապատասխանում է միջազգային չափանիշներին ու կարող էր համայնքի երեխաների համար կրթադաստիարակչական շատ կարևոր դերակատարում ունենալ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ