Գերմանական խանութի ակցիան ստիպել է դանիացիներին մերկանալ
100 մերկ մարդ է այցելել նորաբաց “Priss” սուպերմարկետը Դանիայի սահմանից ոչ հեռու գտնվող գերմանական Զյուդերլուգում քաղաքում:
Նրանք մասնակցել են գովազդային ակցիայի եւ ստացել են 2 հազար դանիական կրոնին համարժեք անվճար մթերք: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը գիշերվանից սպասել է խանութի բացմանը: Ըստ ոստիկանության տվյալների` ակցիային մասնակցել ցանկացել է մոտ 250 հազար մարդ, սակայն անվճար մթերք հաջողվել է ստանալ առաջին հարյուրին միայն:
Խանութի մենեջերը խոստովանել է, որ կարծում էր, թե ակցիայի մասնակիցների թիվը չի անցնի 10-ից: Սակայն արդյունքում նրանք այնքան շատ են եղել, որ իրենք ստիպված են եղել մերկ հաճախորդներին բաժանել 5 խմբի: Հիմնականում մերկացել են երիտասարդ դանիացիները, ովքեր իրենց սայլակները լցրել են գարեջրով, լիմոնադներով, քաղցրավենիքով եւ այլ մթերքներով, որոնք Գերմանիայում շատ ավելի էժան են, քան Դանիայում: