22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկու օրվա մեջ պետք է հանեմ Շուշիի գորգերը ու չգիտեմ, թե ուր տանեմ. «վերեւից» կարգադրություն է իջել.

Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող, տեղեկացնում է 168.am-ը:

«Խնդրել էի, որ այդտեղ մնան, մինչեւ հասկանամ հետագա ընթացքը, բայց ընդամենը մի ժամ առաջ տնօրենը զանգեց ինձ ու ասաց՝ շատ եմ խնդրում, ինձ կանչել ասել են՝ ասա, թող շուտ հանի այդ գորգերն ու ինչ ուզում ա, անի․․․ հիմա, այս երկու օրվա մեջ պետք է հանեմ գորգերը ու իրականում չգիտեմ, թե ուր պետք է տանեմ, ինչ պիտի անեմ։ Սա է իրականությունը․․․ ես այդ մարդկանց չեմ մեղադրում ու չեմ էլ ուզում ասել՝ որ կառույցի տնօրենն է ինձ զանգել ասել, որ գորգերը հանեմ, որովհետեւ իրենք մեղավոր չեն, իրենց ընդամենը «վերեւից» նման կարգադրություն է իջել»,- հավելում է թանգարանի հիմնադիրը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ