25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտարարվել է տարվա գույնը…նորաձև լինելու գաղտնիքներ հայ մասնագետից

Համաշխարհային նորաձևության մեջ հայտարարվել է տարվա գույնը, դա մարսալան (Marsala) է` տաք բորդո-շագանակագույնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Նրա նկարագրմամբ՝ դա բաց գինու գույնն է, այդ անվանումը ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին: «Մինչ այդ շատ տարածված էր բուրգունդի գոււյնը՝ մուգ կարմիրի հետաքրքիր երանգներից, բայց դրան հիմա փոխարինելու է եկել մարսալան, և թե վերջին ցուցադրութւունների ժամանկ, օրինակ՝ «Գրեմմի», «Օսկար», մենք տեսանք, որ արդեն շատերն են կրում այդ գույնի զգեստներ, որովհետև դա այս տարվա ամենատարածված գույնն է լինելու հագուստի մեջ»:

Ըստ մեր զրուցակցի՝ այս գույնը կընդգծի և՛ կանանց, և՛ տղամարդկանց: «Կընդգծի նրբագեղությունը: Շատ հետաքրքիր գույն է, բայց բնականաբար, բոլոր դիզայներներն, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեկ գույնով չեն սահմանափակվում: Այս տարի պաստելային գույները չեն զիջում իրենց դիրքերը, սիրվեց բոլորի կողմից այդ գույները»: Մարիաննա Քաբաբյանի խոսքով՝ սկսել են կիրառվել այնպիսի գույներ, որ նախօրոք չեն հանդիպել նորաձևության տներում, օրինակ՝ կանաչի ու մոխրագույնի խառնուրդը և այլն: 

Ի դեպ, գարնան ընթացքում նաև նորաձև է լինելու սպիտակը: «Նույնիսկ ցանկալի է ունենալ սպիտակից կազմված ամբողջական կերպար: Դա նախորդ տարվա ամռանն էր ակտուալ, բայց այս գարունից սկսած ընթերցողները կարող են ամբողջությամբ սպիտակ հագնվել, և դա կլինի շատ նորաձև, թարմ և գարնանային: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև վառ գույների մասին. չէ որ գարունն ինքնին տրամադրում է դուրս գալ սևից, կրել վառ գույներ՝ դեղին, կապույտ, դրանք նույնպես շատ նորաձև ու ակտուալ գույներ են լինելու այս տարի»,-եզրափակեց նորաձևության բլոգերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ