21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նրանք հարկադրված են լքել իրենց տները»․ Հակոբ Արշակյանը խնդրում է ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը խնդրում է միայն հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորել արցախցիներին։

Նա գրել է․«Սիրելի՜ հայրենակիցներ, սոցիալական ցանցերում Արցախի մեր հայրենակիցների հարցազրույցների տարբեր հոլովակներ են հայտնվում, որոնք նկարահանված են ադրբեջանական լրատվականների կողմից։

Մի՜ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված։ Այդ հոլովակների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ Խնդրում եմ լինել զգոն, չտրվել էմոցիաների, հետևել պաշտոնական լրատվությանը։

Մենք դատավորներ չենք․ այս արհավիրքի պահին եկեք դադարեցնենք քննադատության այս ալիքը։

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել․ նրանք հարկադրված են լքել իրենց տները, հարազատ բնակավայրերը։

Խնդրում եմ, եկեք միայն հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորենք նրանց, տանք առավելագույնը՝ ինչ կարող ենք։
Շնորհակալ եմ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ