24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում մատուցվում է ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ հինգերորդը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը:

Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի, ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարություն տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, և բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:

Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այնպես Խաչվերացին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ։ Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմաններ այցելությունները եւս կատարվում են Մեռելոցին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ