Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել Երևանում. ՔՊ-ականը` Մամիջանյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը:
Մամիջանյանը, հիշեցնենք, ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց, թե Մամիջանյանը «խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում»:
«Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար», – ասաց Վարդանյանը:
Նա Մամիջանյանին խորհուրդ տվեց այնպես անել, որ ՀՀ քաղաքացին կիսի իր կարծիքը: