Աստղագետները Մարսի վրա առեղծվածային ու անհասկանալի ամպ են նկատել /ֆոտո/
Գիտնականները մեծ ջանքեր են թափում` հասկանալու համար, թե ինչ առեղծվածային ամպեր են կուտակվել Մարս մոլորակի վրա: Դրանցից մեկը հավաքվել է 10 ժամվա ընթացքում եւ 11 օր մնացել մոլորակի վրա, հայտնում է RT-ն:
Գիտնականները կարծում են, որ ամենայն հավանականությամբ` դա կարող է երկնային լույս լինել, սակայն ոմանք ենթադրում են, որ դա իրականում այլմոլորակայինների նավերի ծածկույթ է:
“նման բարձրության վրա չպետք է լինեն ամպեր կամ կուտակումներ, այս դեպքը շատ անհասկանալի է”,- ասել է գիտնական Դեմիեն Պիչը: