Կոկորդիլոսները մարդկանց հետ կարող են կապվել
Կոկորդիլոսները, պարզվում է, այնքան էլ սառնարյուն մարդակեր արարածներ չեն, ինչպես ընդունված է կարծել: Դրանք կարողանում են կապվել մարդկանց հետ, խաղալ նրանց եւ անգամ գազանանոցի այլ կենդանիների հետ` չփորձելով ուտել նրանց: նման եզրահանգման է եկել ամերիկացի մի գիտնական, հայտնում է РИА Новости-ն:
ԱՄն-ի Թենեսսիի համալսարանի գիտնական Վլադիմիր Դինեցը պատմել է, որ 20 տարի առաջ մի մարդու կողմից փրկված կոկորդիլոսը հանգիստ լողացել է իր ընկեր-մարդու հետ, խաղացել է նրա հետ, հանգիստ ընդունել է նրա շոյանքները եւ համբույրները:
Գիտնականը երկար տարիներ հետեւում է կոկորդիլոսների կենսակերպին, տարբեր օրինակներ է ուսումնասիրում: 2 տարի առաջ գիտնականը պարզել է, որ կոկորդիլոսները իսրում են բարձրանալ ծառերի ճյուղերի վրա, որպեսզի տաքանան:
Եւ հիմա էլ Դինեցին հաջողվել է ապացուցել, որ կոկորդիլոսները շատ հարցերում չեն զիջում շներին, դոլֆիններին ու մի շարք տնային կենդանիների, նրանք կարողանում են կապվել մարդկանց հետ, խաղալ նրանց հետ, սիրել նրանց:
Գիտնականը նման եզրահանգման է եկել` 10 տարի շարունակ հետեւելով տարբեր մասնավոր կոկորդիլոսների պահվածքին: