Հրաբուխը շատ շուտով կոչնչացնի ԱՄՆ-ի կեսը. գիտնականներ
Ամերիկայում գտնվող Յելլոուսթոուն հրաբուխը մոտակա երկու շաբաթվա ընթացքում կարող է ժայթքել, ինչը ողջ աշխարհում փոփոխություններ կբերի: Այս մասին հայտարարել է մասնագետ-հրաբուխագետ Հենք Հեսսլերը: Նա ասել է, որ հրաբուժի ժայթքման հետեւանքով ԱՄՆ-ի ուղիղ կեսը կարող է ոչնչանալ, հայտնում է Росбалт-ը:
Բացի այդ, գիտնականի խոսքով` հրաբխի ժայթքման հետեւնաքով մեծաքանակ արտանետումներ կլինեն, ինչը լրջորեն կազդի բնակլիմայական փոփոխությունների վրա:
Նա ասել է, որ այս հրաբուխը 17 միլիոն տարվա մեջ 100 անգամ է արթնացել, վերջինը եղել է 2 միլիոն 640 հազար տարի առաջ: եւ ահա հիմա, գիտնականի պնդմամբ, հրաբուխը պատրաստվում է “արթնանալ քնից”:
Հարկ է նշել, որ այս հրաբուխի հնարավոր ժայթքման մասին խոսում էին դեռեւս նախորդ տարի, սակայն այն ժամանակ մռայլ կանխատեսումները չիրականացան: