24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուինսթոն Չերչիլլ. Պարզ անկատարություն

Մոտ 50 տարի առաջ ԶԼՄ-ները պարզապես հեղեղված էին պարոն Չերչիլլի գովասանքներով. պատերազմական տարիների վարչապետին են վերագրվում բրիտանական հասարակության և պաշտպանական հիմնարկությունների  հաջողությունները Երկրորդ աշխարհամարտի ամենախավար օրերին, գրում է interpress.am-ը` National interest-ին հղումով:

Մասնավորապես, 1965-ին Սառը պատերազմի թեժացումից շատ քիչ ժամանակ անց, թվում է, տեղին էր հիշել դարի կեսերին Չերչիլլի ունեցած  կարևոր դերը բռնակալության դեմ դեմոկրատիայի տարած հաղթանակում: Ազատ աշխարհը կորցրել է իր նշանավոր ներկայացուցիչներից մեկին. հեռացել է խոշորագույն առաջնորդը:

90 տարեկանում Չերչիլլի մահից կես դար անց կարելի է միայն ակնկալել, որ մեկ անգամ ևս կթվարկվեն նրա ձեռքբերումները: Այնուամենայնիվ, ի տարբերություն 1960-ականների, այժմ նրա ամբողջ հզորության կողքին կարելի է հիշել այդ մարդու բազմաթիվ թերությունները և թուլությունները: Ուինսթոն Չերչիլլը ոչ սուրբ էր, ոչ էլ իմաստուն: Ընդհակառակը, նա սովորական մահկանացու էր, որը պատասխանատու է իր կարիերայի ընթացքում կատարած բազմաթիվ դաժան որոշումների և վճիռների համար: Դա ճիշտ է Չերչիլլին և՛ ժամանակակից չափանիշներով գնահատելու, և նրա ապրած օրերի և տարիների չափանիշներով գնահատելու համար:

Սկզբում դիտարկենք Չերչիլլի որոշ հայացքներ, որոնք մեզ համար 21-րդ դարում կարող են սարսափելի հետադիմական և ոչ լիբերալ համարվել: Դրանցից են Բրիտանական կայսրության դեմ ուղղված շարժումները ճնշելու համար թունավոր գազի կիրառմանը կողմ լինելը, գաղութներում ինքնակառավարում իրականացնելու՝ Գանդիի և այլ ակտիվիստների ձգտումների նկատմամբ անհանդուրժողականությունը, Հիտլերի և ֆաշիստական այլ դիկտատորների վերաբերյալ նրա՝ պատահական ասված գովասանքի խոսքերը և այլ օրինակներ:

Գովել մի մարդու ռազմական առաջնորդությունը, ով 1943-ին չկարողացավ համարժեք պատասխան տալ սովին, որով տառապում էին միլիոնավոր մարդիկ, Բրիտանիայի կողմից կառավարվող՝ Հնդկաստանի նահանգ Բենգալիան: Նույնն է ինչ անհաղորդ էր լինել դրան  և մտադրված կերպով սխալ ուղղությամբ տանել: Չերչիլլի շատ խմելն ու նրա կոպիտ համբավը, թվում է, սովորական են ավելի լուրջ թերությունների կողքին:

Կարող են պատասխանել, որ Չերչիլլի խավի և սերնդի բոլոր տղամարդիկ են իմպերիալիստներ և ռասիստներ եղել, որ Չերչիլլը կարող է ներվել դիկտատորների մասին ասված պատահական մեկնաբանությունների համար, որոնց նկատմամբ, ցանկացած դեպքում, նա ավելի շուտ և վճռականորեն էր հանդես եկել, քան նրա ժամանակակիցներից շատերը սկսել են գիտակցել, որ Եվրոպական աշխարհամասում լուրջ վտանգ է հասունանում, և այն, որ հազիվ թե քաղաքական գործիչը կարող է պատասխանատու լինել պատերազմի բոլոր սարսափների և զրկանքների համար: Սակայն Չերչիլլին խորթ չէր քննադատությունը նույնիսկ իր ապրած ժամանակաշրջանում:

Իրականում, ակնհայտ կարիերիստի, ինքն իրեն գովաբանող այս անգլո-ամերիկյան արիստոկրատի նկատմամբ, մեղադրանքները վատ քաղաքական կառավարման և կասկածելի մտադրությունների համար ուղեկցել են նրան իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում: Օրինակ, 1925-ին որպես Պետական գանձարանի ղեկավար, Չերչիլլի՝ Բրիտանիան ոսկե ստանդարտին վերադարձնելու որոշումը քննադատության ենթարկվեց հասարակության լայն զանգվածների կողմից՝ որպես աղետալի սխալ, քայլ, որը բրիտանական արդյունաբերությունը հասցրեց լճացման և պատճառ դարձավ երկրում զանգվածային գործազրկության առաջացման համար:

Դրանից մի տասնամյակ առաջ Չերչիլլը, որպես Ծովակալության առաջին Լորդ, ներքաշվեց այնպիսի մի արյունահեղ կոտորածի մեջ, ինչպիսին էր Գալիոպոլի ճակատամարտը՝ Առաջին աշխարհամատի ընթացքում Դաշնակիցների կրած ամենածանր պարտություններից մեկը:

Չնայած այս ձախողման  համար պատասխանատվությունը վերցվեց նրա վրայից, սակայն Ավստրալիայում և Նոր Զելանդիանում Չերչիլլի անունը դեռ արատավորված է՝ իր սխալների համար: Իմիջիայլոց, Չերչիլլը Պահպանողականների կուսակցությունից հեռացվել էր գրեթե ամբողջ 1930-ականների. ընթացքում՝ Հնդկաստանին Բրիտանական Կայսրության և Համագործակցության կազմում դոմինիոնի կարգավիճակ տրամադրելու  նկատմամբ նրա՝ բացարձակ դեմ լինելու համար: Ապագա վարչապետը հրաժարվել էր նաև զարգացումների հիմնական ուղղությանն հետևելուց՝ Հրաժարականի ճգնաժամի ընթացքում՝ հրաժարվելով լքել շնորհազրկված (և հավանաբար ֆաշիստներին համակրող) Էդուարդ 7-րդին այն ժամանակ, երբ երկրի ընտրյալ մեծամասնությունը փորձում էր միասնական հանդես գալ սահմանադրական ցնցումների դեմ:

Սակայն սխալ կլիներ Չերչիլլին քննադատել՝ առանց հաշվի առնելու նրա ձեռքբերումները՝ որպես մարդ և որպես քաղաքական գործիչ:

Չերչիլլը շատ սխալներ է կատարել, որոնց մի մասը, հավանաբար, ներելի է, սակայն շատերը այնպիսի սխալներ են կատարում, որոնք ակնհայտորեն չեն տեղավորվում ընդունված շրջանակների մեջ: Դա չի նշանակում,  որ Չերչիլլը թույլ առաջնորդ էր կամ այն, որ նրա թերացումներն ու սխալ հաշվարկները պետք է ստվերեն նրա պատմական ձեռքբերումները:

Ավելին, բանը նրանում է, որ  նույնիսկ ամենագովերգված քաղաքական գործիչը անսխալ չէ: Պետք է հաղթահարվի բոլոր առաջնորդներին իրենց ձեռքբերումներով միավորելու գայթակղությունը, մարդկային առաջընթացը միայն «մեծ մարդկանց» ջանքերին վերագրելը: Անշուշտ, Չերչիլլը մեծ առաջնորդ էր գոնե իր ապրած  ժամանակահատվածում, սակայն իրականությունը չափազանցնելը՝  միանգամայն սխալ է:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ