ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ ու ազատ տեղաշարժը
Թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոնը։
«ԵՄ–ն կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ–ն մտահոգված է նաև Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,–գրել է Ստանոն։
Նրա խոսքով` խնդիրները կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն զսպվածության կոչ է անում և պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոնշյալ ջանքերում։