28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրողական արդարադատություն. նախարարի մոր՝ «Վիգմոր» կլինիկայի շենքի ձեռք բերման հետքերով. Ժողովուրդ

Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի:

Թերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում:

Շենքը, նշենք, պատկանել է «Արմֆարմացիա» ընկերությանը, որտեղ, նախարարի վստահեցմամբ, մասնաբաժին նաեւ իր մայրն ունի: «Արմֆարմացիա» ընկերությունը նախկինում ակտիվորեն գործել ու շենք է ձեռք բերել զուտ միայն այն պատճառով, որ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տիկին Լյուդմիլայի մտերիմ ընկերուհին է:

Եթե անգամ ընդունենք հանգամանքը, որ «Արմֆարմացիային» պատկանող շենքն այլեւս որեւէ կապ չունի Ավանեսյանի ընտանիքի հետ, ապա պատկան մարմինները, զուտ միայն արդարության ու ներքին բարոյականության սկզբունքից ելնելով, պարտավոր են նաեւ այս գործին ու պատմությանը հետամուտ լինել, պարզել՝ ԳԽ նախկին պատգամավորը, նախկին նախագահի տիկնոջ ընկերուհին ինչպես է տարիներ առաջ շենք ձեռք բերել. արդյոք վաճառքը արհեստական գործարք չէ՞

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ