25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը համակարգվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ». Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, կայունություն և բարգավաճում ապահովելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը տրամադրել Բաքվին և Երևանին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,-ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ «Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական գործողություններ են իրականացվում այս երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսություն զարգացնելու առումով»,- հավելեց դիվանագետը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ