19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տղամարդը սկսել է լաց լինել սեփական թաղման ժամանակ

45-ամյա չինացին, ով օրական երկու տուփ ծխախոտ էր ծխում, մահացել է սրտի նոպայից: Համենայն դեպս, բժիշկներն այս փաստն արձանագրել են: Եւ դժվար է պատկերացնել նրա հարազատների սարսափը, երբ նա հանկարծ արթնացել է սեփական թաղման ժամանակ ու սկսել լաց լինել, հայտնում է Metro-ն:

Չինացի Գո Լյուն ընկերների հետ է եղել, երբ կռացել է` ընկած ծխախոտը վերցնելու եւ կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը: Սակայն հետո պարզվել է, որ նրանք սխալվել էին:

Թաղման ժամանակ տղամարդը հանկարծակի արթնացել է ու սկսել լաց լինել: Նրան անմիջապես կրկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գտնվում է մինչ այժմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ