24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը չի կարողացել հասնել նրան, որ Սոչիի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի. Ադրբեջանն արգելել է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել:

«Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը լինի, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել: Բայց կա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում, որտեղ, եթե չեմ սխալվում, 3 անգամ արձանագրում կա Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի մասին: Արձանագրում կա շփման գծի մասին, արձանագրում կա խաղաղապահ առաքելության մասին, նաև՝ Լաչինի միջանցքի: Այսինքն, այդ արձանագրումները նոյեմբերի 9-ի փաստաթղթից են գալիս, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին: Լեռնային Ղարաբաղը կա, ուզեն թե չուզեն, տեքստերում ներառվի թե չներառվի»,- նշել է Մարուքյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ