Ուիթնի Հյուսթոնի դստերը գտել են լոգարանում` անգիտակից /ֆոտո/
Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը` Բոբբի Քրիստինա Բրաունին, հայտնաբերել են իր տան լոգարանում` անգիտակից վիճակում: Բժիշկներն աղջկան արհեստական կոմայի մեջ են մտցրել, որպեսզի հասկանան, թե ինչն է խնդիրը, հայտնում է Lenta.ru-ն:
Բոբբիին հայտնաբերել է նրա ամուսինը` Նիկ Գորդոնը, ով շտապօգնություն է կանչել: Աղջկա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Բոբբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի եւ երաժիշտ Բոբբի Բրաունի դուստրն է: Նա շատ ծանր էր տանում մոր մահվան փաստը, եւ հարազատները մտավախություն ունեին, որ աղջիկը կարող է կրկնել մոր ճակատագիրը:
Բոբբին նաեւ մոր միակ ժառանգորդն է, երգչուհու մահվանից հետո աղջիկը 20 միլիոն դոլար ժառանգություն է ստացել: