15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անհայտ հանգամանքներում մահացել է Իվան Ուրգանտի մայրը

Մոսկվայում նախօրեին 64 տարեկան հասակում մահացել է հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտի մայրը` Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Վալերիա Կիսելեվան, հայտնում է LifeNews-ը:

Դերասանուհին որեւէ հիվանդություն չի ունեցել: Մահվանից առաջ նա հարբուխ է ունեցել, սակայն բժշկի չի դիմել: Հարազատները հայտնել են նաեւ, որ դերասանուհին օրգանիզմը մաքրող ինչ-որ դեղամիջոց է ընդունելիս եղել:

Նախօրեին առավոտյան դերասանուհին իրեն վատ է զգացել, սակայն մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է:

Այժմ դերասանուհու հարազատները դիմել են ոստիկանություն` դատաբժշկական փորձաքննություն պահանջելով, որպեսզի հասկանան, թե ինչն է եղել Կիսիլեվայի մահվան իրական պատճառը:

Հայտնի է նաեւ, որ Իվան Ուրգանտը հետաձգել է իր “Երեկոյան Ուրգանտ” հաղորդաշարի նկարահանումները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ