Պուտինը պատասխանել է Մակրոնին, Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինն այն անվանել է անընդունելի՝ հավելելով, որ ՌԴ-ը մշտապես ձգտել է կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, փոխանցում է РИА Новости-ն:
Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում:
«Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ և, ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», – ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում։
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ:
Հիշեցնենք՝ Աստանայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր