23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 112. Ժողովուրդ

Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական ընդդիմության՝ մայիսից սկսած բոյկոտը՝ ասելով, թե ընդդիմությունն ԱԺ նիստերի մասնակցելով էլ կարող է իր բողոքն ու ցասումը տեղ հասցնել։ Եթե խորհրդարանական ընդդիմության բոյկոտը պատճառաբանված է, լուրջ հիմքեր ունի, ապա ՔՊ-ի՝ Ալավերդիում համայնքապետ ընտրելու նիստին չմասնակցելը պարզապես երեխայական կամակորություն է։ Ժողովրդավարության մասին օրուգիշեր ասք ասող իշխանությունը, փաստորեն, դեմոկրատիան միայն իրեն հարմար ձեւով ու սեփական ափսեի մեջ է պատկերացնում, իսկ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելը քննադատելով` Փաշինյանը հերթական անգամ շեղել ու խաբել է մարդկանց

Այս եւ այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ