Աղջիկն ընկել է ժայռից ամուսնության առաջարկ ստանալուց անմիջապես հետո
Իսպանական Իբիցա կղզում աղջիկն ընկել է ժայռից այն բանից հետո, երբ նրա սիրելին նրան ամուսնության առաջարկություն է արել:
Բուլղարիայի 29-ամյա բնակչուհին եկել էր կղզի, քանի որ նրա սիրելին այդտեղ մատուցող էր աշխատում: Տղան աղջկան հրավիրել էր զբոսանքի ժայռի վրա, որտեղից երեւում էր մայրամուտը: Հենց այդտեղ էլ տղան նրան առաջարկություն է արել, ինչից հետո, ուրախությունից թռչկոտելով, աղջիկը կորցրել է հավասարակշռությունն ու 20 մետր բարձրությունից ցած ընկել:
Երբ բժիշկները ժամանել են, աղջիկը դեռեւս ողջ է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: