17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

 ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատել է, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:

 Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև  նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:

 Քննարկումների արդյունքում ղեկավարության կողմից  որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում  իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ