Իմ Պուտինը… ռուս երգչուհին Պուտինին երգ է նվիրել /ֆոտո, վիդեո/
Նովոսիբիրսկից 29-ամյա երգչուհի Մաշանին` Մարիա Յակուշեւան, տեսահոլովակ է նկարահանել, որը կոչվում է “Իմ Պուտինը (Ռուաստան-Ուկրաինա)”: Տեսահոլովակը նվիրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այն մեկ օրում մոտ 13.000 դիտում է ունեցել, գրում է Sibnet.ru -ն։
Տեսահոլովակում Մաշանին քայլում է դաշտում ռուսական դրոշի գույներով հագուստով։ Երգչուհին ներկայանում է նաև փակ տարածքում՝ Ուկրաինայի դրոշի գույներով զգեստով։
Երգչուհին ասել է, որ նման տեսահոլովակ նկարահանելու համար իրեն ոգեշնչել է ցանկությունը՝ ցույց տալ, որ Ռուսաստանը և Ուկրաինան եղբայրական ժողովուրդներ են, որոնք պետք է օգնեն միմյանց։
“Ուկրաինային կարող է օգնել միայն Ռուսաստանը` ի դեմս մեր նախագահի: Ես կարծում եմ, որ բացի Ռուսաստանից Ուկրաինան էլ ոչ մեկի պետք չէ: Ռուսներն ու ուկրաինացիները եղբայրներ են”,- ասել է Մաշանին: