Թուրքական իշխանամերձ TGRT հեռուստաալիքի հաղորդավարը եթերում «բացահայտում է» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակները
Թուրքական իշխանամերձ TGRT հեռուստաալիքի հաղորդավարը եթերում «բացահայտում է» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակները.
Ադրբեջանական բանակի նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
«Զանգեզուրի միջանցքը» կտրելու է Հայաստանի կապը Իրանի հետ և միավորելու է թյուրքական աշխարհը։
Ադրբեջանական բանակը գտնվում է Նախիջանից մի քանի ժամվա հեռավորության վրա։
Անհրաժեշտ է մեկ առ մեկ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատել։
Ալիևը ճիշտ է գնահատել իրավիճակը, օգտվել է ուկրաինական ճակատում Ռուսաստանի անհաջողություններից և ճիշտ պահին ձեռնամուխ եղել իր նպատակների իրականացմանը։
Ադրբեջանը մենակ չէ, վայելում է Թուրքիայի աջակցությունը։
Անհրաժեշտ է արձանագրել.
Ուղղակիորեն նշվում է, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։
Թուրքիայի համար ևս կենսական նշանակություն ունի չարաբաստիկ միջանցքի բացումը։
Ադրբեջանական բանակը այս պատերազմով նպատակ է հետապնդում Սյունիքի տարածքը հատելով՝ հասնել Նախիջևան և ուժով պարտադրել միջանցքի բացումը։
Միջանցքի բացումով Հայաստանը կզրկվի սահմանից հարևան Իրանի հետ, երկիրը ամբողջությամբ կհայտնվի թշնամական շրջափակման մեջ, կդադարի գոյություն ունենալ որպես սուվերեն միավոր։
Հայկական Ալիք