Ավետարանը կարդացեք և մասնակցեք Սուրբ և Անմահ Պատարագներին, այլ ոչ թե տուրիզմ զարգացնելու համար արձան կառուցեք /Տեսանյութ/
Աշխարհն այլևս նույնը չի լինի…
Վերցրեք ձեր խաչը և հետևեք Տեր Հիսուս Քրիստոսին, այլ ոչ թե թխվածքների վրա խաչ տեղադրեք և կերեք:
Ավետարանը կարդացեք և մասնակցեք Սուրբ և Անմահ Պատարագներին, այլ ոչ թե տուրիզմ զարգացնելու համար արձան կառուցեք:
Աշխարհը խրվել է անտարբերության տիղմի մեջ: Ուղղափառ հավատքը աղավաղվում է և ծռվում, որովհետև երիտասարդները տրվել են անգիտությանը և հեռացել են հոգևոր կյանքից:
Զարթնե՛ք, Եկեղեցու զավակներ, այլապես դուք և ձեր զավակները կապրեք ոչ քրիստոնյա երկրում ու աղանդների ու անհավատների միջավայրում կկորցնենք մեր բոլոր ճշմարիտ արժեքները:
Այս մասին գրված է Երուսաղեմի Սբ. Հարության տաճարի ֆեյսբուքյան էջում: