18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի արձագանքը Գյումրիի ողբերգությանը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ:

Հայտարարությունում, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում, ասվում է. “Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք ընդդեմ Գյումրու խաղաղ ընտանիքի կատարված սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ առողջություն ենք ցանկանում ծանր վիրավոր երեխային: Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները ՀՀ իշխանություններին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության”:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հատուկ հանձնաժողով է ուղարկվել Գյումրի՝ ռուս զինծառայողի կողմից իրականացված զանգվածային սպանությունը հետաքննելու համար, տեղեկացնում է Ria.ru-ն:

Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն իր ցավակցություններ է հայտնել սպանվածների բարեկամներին ու հարազատներին և խոստացել է իր հայ գործընկերոջը աջակցել հանցագործության հետաքննությանը: 


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ