19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ոսկե գլոբուս 2015. հաղթողները հայտնի են /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Լոս Անջելեսում` Beverly Hilton հյուրանոցում, տեղի է ունեցել ամենամյա հեղինակավոր “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս աչքի է ընկել “աստղերի առատությամբ”։

Միջոցառումն արդեն երրորդ տարին անընդմեջ վարել են Թինա Ֆեյը և Էմի Փոլերը։

Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Էդդի Ռեդմեյնը։ Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռիչարդ Լինքլեյթերը։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ»-ի համար “Ոսկե գլոբուսի” է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» /Boyhood/ ֆիլմը։ «Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը: Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը:

Հայտնի դերասան Ջորջ Քլունին Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան պատվավոր մրցանակ է ստացել կինեմատոգրաֆի ոլորտում ներդրման համար:




KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ