18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

33 համայնքում նշանակվել են ընտրություններ

2015թ-ի մարտի 15-ին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր, Տավուշի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ընդհանուր առմամբ, 27 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի, 8-ում՝ ավագանու անդամների ընտրություններ:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել փետրվարի 8-ից մինչեւ փետրվարի 13-ը:

Ըստ  ՀՀ ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ,բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ: ՏԻՄ  հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ