14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են  Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Աշոցք – Տաշիր ավտոճանապարհները եւ Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ