14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միակ թեկնածուն դեռ չի սկսել

Չնայած հունվարի 6-ից սկսվել է Վայքի համայնքի ղեկավարի թեկնածուների քարոզարշավը, սակայն միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արագած Սաղաթելյանը, ըստ վայքեցիների չի սկսել նախընտրական հանդիպումները:

Վերջինս ջրօգտագործողների միության գործադիր տնօրենն է: Նրա մրցակիցը՝ անկուսակցական,  “ՀԷՑ” ՓԲԸ “Արաքս”  մասնաճյուղի Վայքի ՀԷԿ ավագ վարպետ Ալեքսան Սիմոնյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Սիմոնյանն ինքնաառաջդրվել էր:

Նշենք, որ Վայքում ձեւավորվել է 3 ընտրական տեղամաս:

ի դեպ,   Վայքի քաղաքապետի արտահերթ ընտրությունը  հունվարի 18-ին է:

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ 2014թ. նոյեմբերի 6-ին Վայքի նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց  Վայոց ձորի մարզի մարզպետ: 


KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ