23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանը կեղծ բացատրություն է կազմել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն: 

Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում: 

Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու եւ որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ