07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարվա բարություն. 2014-ի ամենաբարի արարքները

Պատերազմների, չարիքի ու սպանությունների կողքին այս աշխարհում կա նաեւ բարին, առանց որի ապրելն անիմաստ կլիներ: Մարդիկ պատրաստ են բարի գործ կատարել անծանոթ մեկի համար, առանց ակնկալիք ու շատ ունենալու, եւ հենց սա է առաջ տանում աշխարհը:

adme.ru-ն ներկայացրել է 2014-ին կատարված ամենաբարի արարքներից մի քանիսը:

99-ամյա Լիլիան Վեբերն ամեն օր զգեստներ է կարում կարիքի մեջ գտնվող երեխաների համար, ովքեր բնակվում են Աֆրիկայում: Նա արդեն 840 շոր է կարել:

Ստեղծվել է սարք, որը կերակրում է փողոցային կենդանիներին: Դրա մեջ բաժակ ես դնում, եւ այն կենդանիների համար կերով է լցվում` բացարձակ անվճար:

Հայրն ամեն օր կիլոմետրեր է կտրում` հիվանդ երեխային մեջին դրած դպրոց տանելով: Դա միակ դպրոցն է, որ համաձայնվել է հիվանդ երեխային ընդունել, եւ հայրն ամեն օր 29 կմ անցնում է` երեխան մեջքին:

Տղամարդը վտանգել է կյանքը` խեղդվող արջին փրկելու համար:

Միլիարդատերը թույլատրել է զբոսաշրջիկներին անվճար բնակվել Հունաստանի իր հյուրանոցներում:

Տյումենի սարսափելի ցրտերին խանութի վաճառողն անցնողներին անվճար թեյ է հյուրասիրել:

Կազանում աղջիկը սխալմամբ չափից շատ գումար է տվել տաքսու վարորդին, ով տեսնելով դա` անմիջապես հետ է վերադարձրել գումարը:

Նոր Զելանդիայի խանութներից մեկում վաճառողը վճարել է տարեց կնոջ փոխարեն:

Փոքրիկ աղջնակը փրկել է կրտսեր եղբոր կյանքը:

Բարի գործերը ազնվացնում են մեզ, աշխարհը լուսավոր դարձնում:


KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ