28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնները բաշխվել են

Դեկտեմբերի 26-ին  գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 1-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 1-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ