28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ը նոր սառը պատերազմ չի ցանկանում. Նուլանդ

Միացյալ Նահանգները չի ձգտում երկրորդ սառը պատերազմի, սակայն Ռուսաստանին կոչ է անում անսալու մնացած աշխարհի կարիքին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունում: Մարտի 3-ին այս դիրքորոշումն է հայտնել քաղաքական գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 «Ոչ ոք նոր սառը պատերազմ չի ցանկանում»,- հավաստիացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի վարչակազմի տեսակետով ընթացիկ փուլում ուր են շարժվում միջազգայն հարաբերությունները:

«Սակայն Ռուսաստանը պետք է անսա աշխարհրի կարծիքին: ՄԱԿ-ում երեկ (մարտի 2-ին) դատապարտեցին Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել է դիվանագետը: Նա նկատի ուներ հատուկ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւն Ուկրաինայում ՌԴ-ի գործողության դատապարտմամբ: Գլխավոր ասամբլեայի որոշումները պարտադիր իրավաբանական ուժ չունեն: Բանաձեւի օգտին քվեարկել են 141 երկրների ներկայացուցիչներ, դեմ՝ հինգ պետություն, ձեռնպահ է մնացել 35-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պահպաում է ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամությունը Եվրոպայում անվտանգության, այդ թվում Ուկրաինայի շուրջ նրա առաջադրած հարցերի վերաբերյալ: «(…) Մենք մի քանի ամսվա ընթացքում փորձեցինք խոսել Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում նրա անհանգստությունների մասին՝ նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին եւ փետրվարին: Եվ մենք տակավին պատրաստ ենք խոսելու Ռուսաստանի հետ»,- նշել է պետքարտուղարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ