19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի խորհրդականի տղան ու Վստրեչի Ապերի հորաքրոջ տղան քվեարկվելու են

Վաղը՝ դեկտեմբերի 14-ին  ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիիք, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում: Դրանցից 26-ում կընտրեն համայնքի ղեկավար, 9-ում` ավագանու անդամներ:  Քաղաքային համայնքներից համայնքի ղեկավար են ընտրելու Չարենցավանում: Այստեղ առաջադրված է մեկ թեկնածու, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով 8 տարի արդեն քաղաքապետ է: Վերջինս Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի տղան է:

Թեժ պայքար է սպասվում նույն մարզի Քաղսի գյուղում: Այստեղ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանին ձեռնոց է նետել “Ջրային հայելի” ՍՊԸ  անվտանգության ինժեներ Սահակ Ալեքսանյանը: Երկուսն էլ հանրապետական են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սահակ Ալեքսանյանին աջակցելու է ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանը՝  Վստրեչի Ապերը, ով թեկնածուի  հորաքրոջ որդին է:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, քվեարկությունից մեկ օր առաջ լռության օր է: Երեկ ավարտվել է նախընտրական քարոզարշավը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ