13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ղրղըզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ավարտական փուլում է

Ղրղըզստանի վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու մասին պայմանագիրը նախապատրաստման ավարտական փուլում է՝ գրում է Риа новости-ն:

Ղրղըզստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին պայմանագիրը նախատեսվոմ է ստորագրել դեկտեմբերի 23-ին: Մայիսին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ,  ստորագրվել է ՄՄ-ին Ղրղըզստանի միանալու միջոցառումների ծրագիրը: Ներկայումս ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական տիրույթին Ղրղըզստանի միանալու անհրաժեշտ օրինագծերի փաթեթը քննարկվում է խորհրդարանում:

՛՛Մենք ավարտական փուլում ենք, անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի հարցեր՝ պայմանագիրը ստորագրելիս իրավաբանական խախտումները բացառելու համար՛՛, – ասել է վարչապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ