Զովունիի բնակիչները վախենում են ճառագայթվել. ՛՛Բիլայնից՛՛ հանգստացնում են
Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն անհանգստացած են: Henaran.am-ի խմբագրություն դիմաց գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լյուդա Պետրոսյանը պատմեց, որ այդ համայնքում տներից մեկի վրա փորձում են ՛՛Բիլայնի՛՛ կայան տեղադրել, որը ճառագայթներ է արձակվելու: Տեղադրելու համար ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առել, տեղադրելիս տեսել ենք, որ մի գիշերում այդ կայանը վեր է բարձրացել: Բայց դա ախր ազդում է մեզ վրա, մեր ընտանիքների, մեր առողջության վրա՛՛-ասաց նա:
Նրա պատմելով՝ շատ այլ բնակիչներ ևս դժգոհում են ու մտահոգ են: Զովունիի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, սակայն, մեզ վստահեցրեց, որ անհանգստանալու առիթ չկա: Նա տեղեկանք է վերցրել ՛՛Բիլայնից՛՛, որտեղ նշվում է, որ ըստ մասնագիտական եզրակացության՝ այդ կայանը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար: Ավետիսյանն այդ փաստաթուղթը ցույց է տվել բնակիչներին, վերջիններս, սակայն, չեն հավատում: ՛՛Երևան քաղաքում սաղ ճառագայթվում է, ամեն երեք շառավիղի վրա զոնա-զոնա է դրվում, ստացվում է՝ քաղաքը պիտի՞ սաղ ճառագայթվի: Ո՞նց կթողնեն այստեղ նման վտանգավոր բան դնել՛՛,-նկատեց նա:
Լյուդա Պետրոսյանը հուշեց նաև. ՛՛Թող նայեն 11-րդ դասարանի կենսաբանության դասագիրքը, գրված է, թե ինչ հետանքներ են ունենում այդ ճառագայթները, և դրանք բոլորը գիտնական մարդիկ են ապացուցել՛՛,-նշեց նա:
Beeline-ի մամուլի խոսնակ Տաթև Այրումյանը Henaran.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ցանկացած բջջային կայան տեղադրելու համար սահմանված են հատուկ ընթացակարգեր, և մինչև իրենք չբավարարեն այդ ընթացակարգերի բոլոր պայմանները, որևէ կայան որևէ տեղ տեղադրվել չի կարող: Ընթացակարգերի մեջ առաջին հերթին՝ հենց ներառվում են համապատասխան թույլտվությունները՝ շինարարական թույլտվություն, տվյալ սեփականատիրոջ թույլտվություն, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թույլտվություն, որով հաստատվում է, որ տվյալ կայանն այն ձևով, որով կառուցված է, որևէ հետևանք չի կարող ունենալ մարդու առողջության վրա:
”Երկրորդ՝ եթե անգամ չլիներ նման կառուցյ, որ մեզ թույլ է տալիս դա անել, բայց մենք հանկարծ իմանայինք, որ տեղադրված կայանը գոնե մեկ մարդու առողջության վրա ինչ-որ տոկոսով ազդում է, մենք էթիկապես այն բիզնեսը չենք, որ զուտ մեր կայանը տեղադրելու համար խաղանք մարդկանց առողջության հետ: Դա մեր սկզբունքն է ցանկացած հարցում՝ կապ չունի՝ ինչի մասին է խոսքը՛՛,-եզրափակեց նա: