Գոնե փրկեմ տղայիս մի ոտքը … Կարինեն ներում է հայցում նախագահից
_1417444743.jpg)
Վանդակաճաղերից այն կողմ բողոք կա: Երեխաների ցավով ապրող դատապարտյալ կինը՝ խելագարության սահմանագծին է: Կարինե Այվազյանը զղջում է կատարած հանցանքի համար: Իրեն առաջադրված մեղադրանքներից մեկը չի ընդունել, սակայն ներողություն խնդրելու համար չափման միավոր չի գտնում:
՛՛Դեկտեմբերի 3-ը հաշմանդամության միջազգային օրն է ու ես նախագահից ներում եմ խնդրել: Պետքա տուն հասնեմ , որ երեխուս գոնե մի ոտքը փրկեմ՛՛,-մեզ հետ հեռախոսազրույցում հուզված արտաբերեց Կարինեն:
՛՛Ես երազում եմ, որ նախագահը օգնի ինձ՝ գոնե պատիժը կրճատի՛՛,-ասաց դատապարտյալը և նշեց, որ հանուն երեխաների է միայն, որ ինքնասպան չի լինում:
Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:
Կարինեի փոքր տղան` 9-ամյա Բենիամինը հաճախ դպրոց չի գնում հագուստ չունենալու պատճառով : Մյուս տղան` Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Տղայի ոտքը անդամահատել են վերջերս, երիկամների խնդիրներն էլ զուգահեռ:
Կարինե պատմելով` ամուսինը մահացել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ստացած վերքերից: Երեխաները խնամող չունեն: