Ամենացանկալին
Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հրապարակել է Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված “Wiwibloggs” կայքի հրապարակած հոդվածը, որտեղ նշվում են 2015թ․ին անցկացվելիք Եվրատեսիլ մրցույթի՝ տարբեր երկրների ամենացանկալի մասնակիցների անունները։ Հոդվածում խոսվում է նաև Հայաստանը ներկայացնող ամենացանկալի ներկայացուցչի մասին, որն ըստ կայքի՝ Իվետա Մուկուչյանն է։
“Դեռ 2014թ-ի Եվրատեսիլ երգի մրցույթից շատ ժամանակ չանցած՝ Իվետա Մուկուչյանի երկրպագուները ֆեյսբուքյան էջում ցանկություն էին հայտնում հաջորդ տարի տեսնել նրան Վիեննայում։ Հոդվածում նշվում է նաև, որ երգչուհին հայտնի դարձավ 2010թ-ին, երբ մասնակցեց “Հայ Սուպերսթար” հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին՝ 5-րդ տեղը զբաղեցնելով. “Նա նաև մասնակցել է “Գերմանիայի ձայնին”, որտեղ հանդես է եկել Լորինի “Euphoria” երգով”։
Հոդվածում նշվում է, որ Իվետան ոչ միայն երգում է, այլև բավականին գրավիչ արտաքին ունի և 2012թ-ին “El Style” ամսագրի կողմից ճանաչվել է “ամենասեքսուալ հայուհին”։
Երգչուհին ֆեյսբուքյան հանրագրում գրել է.
“Ինձ համար պատիվ է, որ այս տարվա Եվրատեսիլի համար ես Հայաստանի միակ ֆավորիտ ներկայացուցիչն եմ ճանաչվել։
Ֆիզիկապես ու մտավոր առումով և բազմաթիվ չհրապարակված աշխատանքներով ես պատրաստ եմ Հայաստանի համար երգել այս տարի։ Սակայն, ցավոք, ամեն ինչ միայն իմ ձեռքերում չէ, այնպես որ մենք պետք է տարածենք, թե որքան ենք ցանկանում, որ այս տարի ես երգեմ Հայաստանի համար։
Ես ավելի քան պատրաստ եմ։ Իսկ դո՞ւք”։