03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ելակ, կոնֆետ, անդրավարտիք ենք բերել. եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վարչապետն ուտի, հագնի ու մարտունակ դառնա. ՀՅԴ-ական

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն իրենց հետ կառավարության շենքի մոտ էին բերել ելակ, կոնֆետ, անդրավարտիք՝ ի նշան բանակում Նիկոլ Փաշինյանի մատնանշած բարեփոխումների:

«Ինքը հպարտանում է բանակում այդ փոփոխություններով: Դրանք բերել էինք և ասում էինք, որ եթե դրանք բանակը մարտունակ են դարձնում, վերցրու, կեր և հագիր ու մարտունակ դարձիր, որովհետև քեզ դա հիմա պետք է», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ դաշնակցական երիտասարդները կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել՝ ներկայացնելով դավաճանության մասին փաստեր, սական, ոստիկանությունը ուժի կիրառմամբ մի խումբ ցուցարարների բերման ենթարկեց:

 

Ակցիայի մասնակիցը նշեց, որ ոստիկաններին հրահանգված էր աղջիկներին ձեռք չտալ, որպեսզի միջազգային ռեզոնանս և արձագանք քիչ լինի: Իսկ տղաներին, նրա խոսքով, բերման էին ենթարկում այնպես, կարծես թշնամական պետությունից լինեն.

«Այդ ձևով բերման էին ենթարկում այն տղաներին, որոնք ամիսներ շարունակ կռվել են այս երկրի անվտանգության համար»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ