Աշխարհին շոկոլադի մեծ պակաս է սպառնում

Ամբողջ աշխարհում հայտնի երկու խոշորագույն շոկոլադ արտադրողները նշում են, որ աշխարհին շոկոլադի մեծ պակաս է սպառնում, քանի որ մարդիկ ավելի շատ կակաո են օգտագործում, քան ֆերմերները հասցնում են արտադրել, գրում է TIME-ը:
Շոկոլադ արտադրող Mars ընկերությունն ու Շվեյցարիայի ՛՛Barry Callebaut՛՛-ը ասում են, որ մինչեւ 2020 թվականը շոկոլադի պահանջարկը կարող է բերել մոտ մեկ միլիոն տոննա շոկոլադի արտադրության:
Սակայն շոկոլադի դեֆիցիտ կարող է առաջանալ այն պատճառով, որ երաշտի հետեւանքով կակաոյի շատ պլանտացիաներ են ոչնչացել: Կակաոյի արտադրանքի մոտ 30-40 տոկոսն էլ ոչնչացրել է ՛՛սառցե պատիճ՛՛ սնկային հիվանդությունը:
Մասնագետները նշում են, որ շոկոլադի պակասը ի վերջո կբերի դրա գնի բարձրացմանը: