30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանամերձ համայնքի բնակիչների կոմունալ ծախսերը մասամբ կփոխհատուցվեն. քննարկում է ԱԺ-ն

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ Տարածքային կառավարման և փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։

 Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կառավարությունը: Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի  փոխհատուցվում է վերը նշված անձանց  սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը:

Վաչե Տերտերյանն ասաց, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն  օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:

Սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Սահմանամերձ համայնքներում և դրանց  հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, զոհված քաղաքացիների ընտանիքներին պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում:

Համայնքները, որոնց վրա կտարածվի օրենքը, հետևյալն են․

Արարատի մարզում՝ Երասխ,

Գեղարքունիքի մարզում՝ Վահան, Ճամբարակ,

Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնվաբերդ, Բարձրունի,

Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ