26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդ օդաչուի հարազատները չեն հավատում կատարվածին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ “Մի-24” ուղղաթիռի անդամներից 22 -ամյա Ազատ Սահակյանը տան միակ կրտսեր տղան էր, ուներ  24-ամյա քույր, բնակվում էր Չարենցավանում:

Ազատը ավարտել է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որից հետո աշխատել է Երեւանի օդանավակայանում՝ որպես ռազմական օդաչու: Ազատն երազանք ուներ՝ դառնալ օդաչու: Մորեղբայր Անդրանիկ Հակոբյանը չի հավատում կատարավածին:

Հարեւաններն ու հարազատներն դժվարանում էին անցիալ ժամանակով խոսել Ազատի մասին: Մորեղբայրը դեռ չի հավատում կատարվածին:

Ազատի պապը հիշեց, որ Ազատը զորավարժության մեկնելուց առաջ շատ ոգեւորված է եղել. “Որ իմացանք պայթեցրել են ուղղաթիռը … ապշած ենք մնացել”:

Ազատի հարազատները համոզված են, որ իրենց տղան ողջ է, իսկ քույրն էլ խնդրեց նկարահանումները չանել, որպեսզի մայրը գլխի չընկնի, որ իր որդին ողջ չէ:

Մանրամասները “Աբովյան TV”-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ