Մեկ ափսե ապուրի համար կինը սպանել է տեգոր կնոջը

Ուդմուրտիայում քրեական գործ է հարուցվել սպանության փաստի առթիվ: Սպանության շարժառիթ է դարձել ապուրը:
Ինչպես պարզվել է, համատեղ ապրող երկու եղբայրների կանանց միջեւ վեճ է սկսվել մեկ բաժին ապուրի համար: Նրանք երկուսն էլ ցանկացել են իրենց ամուսիններին կերակրել, սակայն ապուր քիչ է եղել:
Կանանցից մեկը ապուրը տվել է իր ամուսնուն, մյուսն էլ սկսել է վիճել՝ ասելով, որ այն իր ամուսնու համար է: արդյունքում վեճ է բռնվել, եւ մեծ եղբոր 44-ամյա կինը վերցրել է դանակն ու այն մտցրել փոքրի պարանոցը: Կինը տեղում մահացել է:
Կինն արդեն ձերբակալված է: