09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տղամարդը հիվանդանոց է եկել՝ 38 սմ-անոց փայտը գլխում

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանի Կոնին քաղաքում: 40-ամյա Կամիլ Պոդվինսդկին վերանորոգելիս է եղել բնակարանը եւ պատահաբար վայր է ընկել սուր ծայրով 38 սանտիմետրանոց քանոնի վրա: Երկար փայտը մտել է տղամարդու գլուխը, սակայն նրան հաջողվել է մի կերպ հասնել հիվանդանոց, հայտնում է NY Post-ը:

Բժիշկները շոկի մեջ են հատնվել, երբ ցավագին տնքոցներով նրանց սենյակ է մտել գլխի մեջ փայտով տղամարդը: Փայտը մտել է աջ աչքի տակից ու պարանոցից դուրս եկել: Ընդ որում, տեղամարդը գիտակցությունը չի կորցրել, այլեւ ինքնուրույն հասել է հիվանդանոց:

Բժիշկները նախ ստիպված են եղել կտրել փայտը, նոր միայն հանել այն տղամարդու գլխից: Բարեբախտաբար, տղամարդն այժմ իրեն լավ է զգում, ոչ աչքը, ոչ կենսական կարեւոր օրգաններ չեն վնասվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ