Նախկին ընկերուհու անունով էրոտիկ էջ է բացել սոցցանցում
Նիժնի Տագիլի բնակիչը բանտում է հայտնվել նախկին ընկերուհուց վրեժ լուծելու համար: Նա սոցցանցերում աղջկա անունով էջ է բացել եւ ինտիմ ծառայություններ առաջարկել օգտատերերին:
Ոստիկանները պարզել են, որ 3 տարի առաջ 30-ամյա կինը համացանցով ծանոթացել է տղամարդու հետ, նրանք սկսել են հանդիպել: Սակայն մեկ տարի առաջ աղջիկը լքել է տղամարդուն եւ այլ տղայի հետ սիրավեպ սկսել:
Բարկացած տղամարդը սոցկայքում նախկին ընկերուհու անունով էջ է բացել, այստեղ հայտնել է նաեւ նրա հասցեն, հեռախոսը եւ աշխատավայրը: Տղամարդկանց հետ ինքն էլ պայմանավորվել է ու նրանց իր նախկին ընկերուհու հասցեն տվել: Երկար ժամանակ կինը չի կարողացել հասկանալ, թե ինչու են այդ ՛՛անհասկանալի՛՛ տղամարդիկ անհանգստացնում իրեն՝ գալով տուն:
Ի վերջո աղջիկը զրուցել է ՛՛հաճախորդներից՛՛ մեկի հետ, պարզել ամեն ինչ եւ դիմել ոստիկանություն: