06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կշարունակվի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ տիկին Լորա Թակը երեկ այցելել են  Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն:

Առողջապահության նախարարը և Համաշխարհային բանկի պատվիրակությունը շրջել են ՀԲ-ի ֆինանսավորմամբ արդիականացված և 2014 թվականի մայիսի 26-ին շահագործման հանձնված մասնաշենքում, հանդիպել բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Քննարկվել են բուժհաստատության գործունեության արդյունքները, ծառայությունների հետագա զարգացման հնարավորությունները և այլ հարցեր:

Աշխատանքային այցի վերջում տիկին Լորա Թակն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդիականացված բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքների վերաբերյալ և վստահեցրել, որ կշարունակվի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ համագործակցությունը`  ուղղված Հայաստանի առողջապահական համակարգի հետագա զարգացմանը և արդիականացմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ