Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի, բայց մինչ օրս «հայեր» կան, ովքեր հավատում են Քյարամի գլխի նկարվող թուրքի խաղաղասիրությանն ու մարդասիրությանը
1988-ի Սումգայթի ու Բաքվի ջարդերով թուրքն ապացուցեց, որ ինքը նույն արնախումն է, ինչ 1915-ին։
1992-ին Մարաղայի կոտորածում նա ապացուցեց, որ 88-ից հետո դեռ հայի արյան ծարավ է։
2004-ին թուրքը կացնահարելով սպանեց քնած հայ սպային՝ ապացուցելով, որ վախկոտ է, բայց նույն 92-ի արնախումը, որ կանանց ու ծերերի էր կոտորում։
2016-ի ապրիլի 2-ի պատերազմում նոր սերունդների համար թուրքը կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը։
2020-ին թուրքն էլի նույն թուրքն էր՝ հայի արյան կարոտ ու այս անգամ ավելի մեծ ախորժակով։
Բայց գիտե՞ք էս ամենի մեջ ամենաաբսուրդը ո՞րն է, որ թե 1915 թվից և թե այսօր թուրքի հետ «խաղաղ» ապրելու կոչեր անող «հայեր» կան։ Անգամ 2016-ի Ապրիլյան պատերազմից 2 տարի անց հայտնվեցին «հայեր», ովքեր պետական մակարդակով մեզ խաղաղության էին նախապատրաստում ու մենք ստացանք 2020-ի սեպտեմբերը… ու էլի դաս չեղավ։ Այս անգամ ոչ թե տարիներ, այլ ամիսներ են անցել, ու կրկին հայտնվել են «հայեր», ովքեր թուրքի հետ կողք-կողքի ապրելու քարոզ են տանում։ Ամեն անգամ նրանք ասում են՝ էս թուրքն ուրիշ ա, սա առաջվանը չի, ու ամեն անգամ խաղաղ հայ բնակիչն ու զինվորը սեփական մաշկի վրայա զգում խաղաղասեր թուրքի «մարդասիրությունը»։
Թուրքը ինքն է մեզ որպես թշնամի ընտրել, ու ստորանալու փոխարեն մենք պետք է արժանապատվորեն տանենք այդ մարտահրավերը։
Ապրիլյան պատերազմից անցել է 5 տարի, բայց մինչ օրս «հայեր» կան, ովքեր հավատում են Քյարամի գլխի նկարվող թուրքի խաղաղասիրությանն ու մարդասիրությանը։
Արամ Գեւորգյան